Մուտք Մ․ Սեբաստացի կրթահամալիր

Մասնագիտանալով մանկավարժության ոլորտում՝ ցանկացա գիտելիքներիս շրջանակն ընդլայնել իմացածս գործնականում կիրառելով։
Աշխատանքի համար դիմեցի Մ․ Սեբաստացի կրթահամալիր՝ լրացրեցի առցանց հայտը և սպասեցի չուշացող հրավերին։ Տարբերվելով մյուս դպրոց — կրթահամալիրներից, այստեղ առաջին հերթին ոչ թե ստուգեցին իմ գիտելիքները, այլ տվեցին նոր գիտելիքներ։
Կրթահամալիրում աշխատանքի անցնելուց առաջ դիմորդների համար կազմակերպվում է քառօրյա ճամբար, որի ընթացքում հմուտ մասնագետները սովորեցնում են բլոգավարություն։ Քանի որ այստեղ բլոգային ուսուցում է, բլոգավարություն պետք է իմանա յուրաքանչյուրը։
Հաջորդ քայլը, որ մոտեցնում է կրթահամալիրում աշխատելուն, մուտքի ճամբարն է։ Արդեն հնգօրյա ճամբարում սովորում ենք այն ամենը, ինչն անխուսափելիորեն պետք է իմանա ամեն սեբաստացի։ Ազգային երգով ու պարով սկսվող օրերից յուրաքանչյուրն ինձ տվեց գիտելիքի անսպառ պաշար՝ կավագործությունից մինչև հեծանվավարություն, մարմնամարզությունից մինչև շախմատ, լողից մինչև մեթոդական ուսուցում, երկրագործությունից մինչև երգեցողություն, ձիավարությունից մինչև անհատական ուսուցում։
Մուտքի ճամբարին հաջորդեց երկու շաբաթ տևողությամբ փորձաշրջանը։ Ես այն անցկացրել եմ կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբում։ Կրտսեր սաների հետ աշխատելը հրաշալի է։ Սա հենց այն աշխատանքն է, որով ես ուզում եմ զբաղվել և, բարեբախտաբար, ինձ ընդունեցին։
Այսօր ես աշխատում եմ Մ․ Սեբաստացի կրթահամալիրում, սովորեցնում և զուգահեռաբար սովորում եմ։ Իմ ավագ գործընկերները պատրաստակամորեն աջակցում են ինձ անհրաժեշտության դեպքում։

Կրթահամալիրը հայտնի է իր նախագծային ուսուցմամբ․ աշխատանքի ընդունվելուց ցայսօր ես մասնակցել եմ հետևյալ նախագծերին․
1․ Թումանյանական օրեր
2․ Ձոն
3․ «Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագիծ        
4․ Զատիկ։    
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակներում իրականացրել ենք հետևյալ գործունեությունները․                  
1․ Այցելել ենք Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն և դիտել «Պոչատ աղվես» ներկայացումը։         
2․ Մասնակից սաները պատմել են ներկայացման վերաբերյալ իրենց տպավորությունների մասին։                   
3․ Այցելել ենք Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն և դիտել «Սուտլիկ որսկանը» ներկայացումը։         
4․ Խաղուսուցում․ «Հուռին գնաց բանջարի»։    

5․ Ընտանեկան նախագծերով հանդես են եկել մեր սաները։   
6․ Շրջիկ թատրոն․ թումանյանական ընթերցումներ կրտսեր սեբաստացիների խմբում։   

«Ձոն» նախագծի շրջանակներում իրականացվել են․   
1․ Մեդիաբացիկներ մայրիկների համար
2․ Գունավոր թղթերով բացիկների պատրաստում        
3․ Ծաղիկ։                             

«Աղայան+Ռոդարի» նախագծի շրջանակներում իրականացվել են․  
1․ Ղ․ Աղայանի «Առավոտը գյուղում» բանաստեղծության հերոսների ծեփում պլաստիլինով
2․ Խաղուսուցում․ «Առավոտը գյուղում»․ նկարում ենք Paint-ով       
3․ Ճամփորդական ստուգատես աղայանական ընթերցումներով       
4․ Ռոդարի «Շների երկիր»։           

«Զատիկ» նախագծի շրջանակներում իրականացվել են․         
1․ Ածիկացան           
2․ Ձուփչոցի։
3․ Ներկում ենք հավկիթները։        
4․ Նկարում ենք ճուտիկ։    
5․ Ծառզարդար։       
6․ Նկարում ենք զատիկ։     
7․ Paint ծրագրով նկարում ենք զատիկ, ապա մուտքագրում բառը։   
8․ Թղթե հավկիթներ։          
9․ Խնոցի ենք հարում։        
10․ Ակլատիզ տիկնիկն ենք պատրաստում։        
11․ Խոհանոցային գործունեություն․  չամիչով- բրնձով փլավի պատրաստում։       
12․ Զատկական հավկիթներ։         

Կրթահամալիրում նշել ենք «Տեառնընդառաջ», «Բարեկենդան», «Զատկատոն» ծեսերը։

Շատ արագ ինտեգրվելով կրթահամալիրի առօրյայում, ես այսօր վստահ եմ, որ աշխատում եմ լավագույն կրթահամալիրներից մեկում և ամբողջ կարողություններով նպաստելու եմ կրթահամալիրի գործունեության զարգացմանը

Оставьте комментарий