Ավագ երեքշաբթի․ խնոցի ենք հարում

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Մեր կրտսեր սեբաստացիներն այսօր գնացին ագարակ և մասնակից դարձան խնոցի հարելու ավանդույթին։ Փոքրիկների ոգևորությանը սահման չկար, նրանց հարցերը չէին դադարում։ Մեծ ուրախությամբ նրանցից յուրաքանչյուրը մոտենում էր խնոցուն և եռանդով հարում։ Արդյունքները տեսանյութում․

Оставьте комментарий